Ադրբեջանը “հույսը կտրել է” Թուրքիայից

Ադրբեջանական իշխանությունը ետ է կանգնում` Թուրքիային որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկելու սին երազանքներից. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխության համար անհրաժեշտ է Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությունը: Այս դեպքում Հայաստանը դեմ է Թուրքիայի ընդգրկմանը այս կազմում, ինչը նա հնչեցրել է բազմիցս”,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: